29-ամյա Ռաֆա Սիլվան ավարտել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան

«Բենֆիկայի» հարձակվող Ռաֆա Սիլվան հայտարարել է Պորտուգալիայի հավաքականում կարիերան ավարտելու մասին։ 29-ամյա ֆուտբոլիստի որոշումը պայմանավորված է անձնական դրդապատճառներով, տեղեկացնում է B24-ը։

Հարկ է նշել, որ Սիլվան հրավիրվել էր Պորտուգալիայի հավաքականի սեպտեմբերյան հավաքին, որում թիմը կանցկացնի Ազգերի իգայի երկու հանդիպում՝ Չեխիայի դեմ (սեպտեմբերի 24) և Իսպանիայի դեմ (սեպտեմբերի 27):

Ռաֆա Սիլվան Պորտուգալիայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 25 հանդիպում։