Սոն Հյուն Մինը գերազանցեց Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդը

«Թոթենհեմի» հարձակվող Սոն Հյուն Մինը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի՝ «Լեսթեր Սիթիի» դեմ խաղում (6:2):

Այժմ հարավկորեացու հաշվին Պրեմիեր Լիգայում կարիերայի ընթացքում խփած 96 գոլ կա: Այս ցուցանիշով նա շրջանցել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ռուդ վան Նիստելռոյին (95)։