Սոն Հյուն Մինը կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը

Երեկ՝ Սեպտեմբերի 17-ին «Թոթենհեմը» Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղում հաղթեց «Լեսթեր Սիթիին»։ Հանդիպումն ավարտվել է 6:2 հաշվով։

Լոնդոնյան ակումբի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Սոն Հյուն Մինը։ Ֆուտբոլիստի համար սա 3-րդ հեթ-տրիկն էր Պրեմիեր Լիգայում։ Այս ցուցանիշով նա հավասարվեց «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին։

Լիգայի ռեկորդը այս ցուցանիշով պատկանում է «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին՝ 12 հեթ – տրիկով: