Ռիո Ֆերդինանդ. «Նայեք նրա վիճակագրությանը, նա լավագույնն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը 2023 թվականին «Ոսկե գնդակի» թեկնածու է համարում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին։

«Եթե Հոլանդը պահպանի մարզավիճակը, իսկ ​​«Մանչեսթեր Սիթին» հաղթի Չեմպիոնների Լիգայում, ապա կասկած չկա, որ նա կստանա «Ոսկե գնդակը»:

Այդ դեպքում ոչ ոք չի կարող մրցել նրա հետ։ Նայեք նրա վիճակագրությանը, նա լավագույնն է»,- Ֆերդինանդի խոսքերն է մեջբերում BT Sport-ը: