Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին արձագանքել է այն լուրերին, թե կարող է լքել պաշտոնը։
«Ես կարոտել էի բոլոր այն խոսակցությունները, ըստ որոնց ես շուտով կլքեմ պաշտոնս: Մեկ վատ խաղ, և մամուլը լի է իմ հնարավոր հեռանալու մասին լուրերով։
Զվարճալի է: Ես վստահ եմ, որ մենք կհասնենք հաջողության»,- ասել է Ալեգրին մամուլի ասուլիսի ժամանակ։