Դորտմունդի «Բորուսիան» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի համար հրաժարագին է սահմանել, հայտնում է Sport Bild-ը:
Նշվում է, որ «իշամեղուները» մտադիր չեն 2023 թվականին վաճառել իրենց հիմնական ակտիվը 120 միլիոն եվրոյից ցածր գնով։ Երիտասարդ աստղի տրանսֆերը գնելու հավակնորդներն են Մադրիդի «Ռեալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անգլիացին «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականին «Բիրմինգհեմից» 25 միլիոն եվրոյի դիմաց։ Այդ ժամանակից ի վեր թիմի կազմում անցկացրած 89 խաղում 19-ամյա ֆուտբոլիստը դարձել է 10 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։