Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի խաղում «Արսենալը» հաղթեց «Բրենթֆորդին» (3:0):
Այս հանդիպման ավարտին խաղադաշտ դուրս եկավ 15-ամյա Իթան Նվանիերին։
Նվանյերին դարձել է Պրեմիեր Լիգայի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ըստ Opta-ի: Նա մրցաշարում նորամուտը նշեց 15 տարեկան և 181 օրական հասակում՝ գերազանցելով Հարվի Էլիոթի ռեկորդը (16 տարեկան և 30 օրական)։