«Լեսթերը» հակառեկորդ է գրանցել

Անգլիայի առաջնության 8-րդ տուրի խաղում «Լեսթերը» երեկ պարտվեց «Թոթենհեմին» (2:6):

Այսպիսով, «աղվեսները» Պրեմիեր լիգայի 7 մեկնարկային հանդիպումներից հետո բաց են  թողել 22 գնդակ։ Դա ռեկորգային թիվ է ներքին առաջնության համար:

1965/66 մրցաշրջանում «Վեսթ Հեմը» նույնքան գոլ է բաց թողել Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի մեկնարկային յոթ հանդիպումներում։