Կիպրական «Արիսի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինը սոցիալական ցանցերում պատասխանել է երկրպագուի հարցին.
«Ինչպե՞ս եմ ես վերաբերվում ատելությանը: Ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Բոլորն ինձ սիրում են»,- գրել է Կոկորինը։
Ռուս հարձակվողը հրապարակել է նաև նկար, որում պատկերված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մարզասրահում, իսկ ինքը՝ Կոկորինը ծովափին։ Երկու լուսանկարների կողքին գրված է «1 գոլ մրցաշրջանում».
