«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին ամփոփել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Էլչեի» դեմ հանդիպումը (3:0).
«Գոհ եմ. Մրցակցին խաղադաշտից հեռացնելուց հետո մենք լիովին տիրեցինք իրադրությանը, երեք գոլ խփեցինք, բայց կարող էինք ավելին խփել, շանսերը շատ էին։
Լավ տրամադրվածություն, տասնվեց միավոր հնարավոր տասնութից. մրցաշրջանի լավ սկիզբ»,- Չավիի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը: