Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կիսվել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» դեմ խաղից ունեցած ակնկալիքներով։
«Ամբողջ ջանքերը, որոնք մենք ներդրել ենք մինչմրցաշրջանի ընթացքում, մեծ նշանակություն ունեն մրցաշրջանի սկզբում: Լավ մեկնարկի բանալին ամենափորձառու ֆուտբոլիստների և երիտասարդների աշխատանքն ու համակցումն է: Մենք բոլոր ջանքերը կգործադրենք կիրակի օրը պատրաստ լինելու և հիանալի հանդիպում անցկացնելու համար»,- ասել է բրազիլացին:
«Ատլետիկո» – «Ռեալ» հանդիպումը կկայանա կիրակի՝ սեպտեմբերի 18-ին։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: