«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը կարող է տեղափոխվել այլ ակումբ, հայտնում է Football Insider-ը:
Ըստ աղբյուրի՝ 27-ամյա ֆուտբոլիստի հետ հավակնում է պայմանագիր կնքել «Թոթենհեմը»։ Մադրիդի «Ռեալը» պատրաստ է լոնդոնյան ակումբի հետ մրցակցել սլովակ պաշտպանի համար։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» կարող է Շկրինյարին դարձնել ակումբի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։