Ռուբեն Նևեշը կարող է հեռանալ «Վուլվերհեմփթոնից»

«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը կարող է տեղափոխվել թոփ ակումբ, հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա պորտուգալացու տրանսֆերը գնելուն հավակնում է «Մանչեսթեր Յունայթեդը», որը ֆուտբոլիստի համար պայքարում պետք է մրցի «Բարսելոնայի» հետ։

Անձամբ կիսապաշտպանը, հայտարարել է, որ ցանկանում է խաղալ Չեմպիոնների Լիգայում, ուստի նրա տեղափոխությունը «Բարսելոնա» ավելի հավանական է։