Մադրիդի «Ռեալի» պաշտպան Խոսե Իգնասիո Նաչոն շուտով կերկարաձգի պայմանագիրն «արքայական» ակումբի հետ, հայտնում է Marca-ն։
Ըստ պարբերականի՝ 32-ամյա ֆուտբոլիստը նոր համաձայնագիր կկնքի «Ռեալի» հետ՝ նախատեսված մինչև 2024 թվականի հունիսը։ Սակայն պաշտոնական հայտարարության ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Նաչոն «Ռեալի» համակարգում հանդես է գալիս 21 տարի։