«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Անգլիայի առաջնության 8-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ խաղից սպասելիքներով։
«Վուլվերհեմփթոնն» այժմ բոլորովին այլ թիմ է նախորդ մրցաշրջանների համեմատ: Նախկինում նրանք խաղում էին հինգ պաշտպանով, հիմա՝ չորս: Ես իսկապես տպավորված եմ նրանց խաղով:
«Վուլվերհեմփթոնն» ամենակոշտ թիմերից մեկն է, որի հետ մենք հանդիպել ենք վերջին մրցաշրջաններում, և մենք պետք է պատրաստ լինենք, քանի որ նրանք մեկ շաբաթ ժամանակ են ունեցել այս խաղին պատրաստվելու համար»,- ասել է կատալան մասնագետը: