Միկել Արտետան՝ «Արսենալի» ֆուտբոլիստների՝ Բրազիլիայի հավաքական չհրավիրվելու մասին

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան աջակցել է թիմի բրազիլացի ֆուտբոլիստներ Գաբրիել Մագալյաեսին ու Գաբրիել Ժեզուշին, ովքեր ընդգրկված չեն ազգային հավաքականի՝ առաջիկա հանդիպումների համար հայտացուցակում։

«Այն, ինչ ես հիմա պետք է անեմ, փորձեմ նրանց համոզել, որ նրանք պետք է շարունակեն աշխատել, գլուխները բարձր պահեն, ընդունեն Բրազիլիայի հավաքականի մարզչի որոշումը և անհրաժեշտության դեպքում էլ ավելի շատ պատճառներ ունենան՝ ցույց տալու, որ իրենք պետք է լինեն թիմում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է իսպանացի մասնագետը:

Երկու ֆուտբոլիստներն էլ ցանկանում են մասնակցել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։