«Լիվերպուլը» չի դադարեցնի կիսապաշտպան Արթուր Մելոյի վարձակալությունը, ում տրանսֆերը պատկանում է «Յուվենտուսին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Տեղեկությունը հերքվել է թե՛ ֆուտբոլիստի, թե՛ ակումբի կողմից։
Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, հայտնի դարձավ, որ անգլիական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է 26-ամյա ֆուտբոլիստի խաղից և կարող է հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ նրան հետ ուղարկել «Յուվենտուս»։
2022/23 մրցաշրջանում Արթուրը «Լիվերպուլի» կազմում մեկ հանդիպում է անցկացրել Չեմպիոնների Լիգայում և աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Նա թիմի կազմում իր նորամուտը նշեց «Նապոլիի» դեմ հանդիպմանը (1:4)՝ դուրս գալով փոխարինման և խաղադաշտում անցկացնելով 13 րոպե։