Մյունխենի «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը մեկնաբանել է Գերմանիայի Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Աուգսբուրգից» կրած պարտությունը (0-1):
«Այսպիսի խաղով հնարավոր չէ հաղթել Բունդեսլիգայում: Տրամադրություն ընդհանրապես չուեեմ: Պարտավոր ենք հաղթել մյուս խաղում»,- Սալիհամիջիչի խոսքը մեջբերում է լրագրող Գեորգ Հոլցները:
7-րդ տուրից հետո «Բավարիան» 12 միավորով 4-րդ տեղում է:
Մյունխենյան գրանդը չի հաղթել Գերմանիայի ընթացիկ մրցաշրջանի վերջին 4 խաղերում: