Անխել Դի Մարիան ապաքինվել է. Հայտնի է, թե երբ նա խաղադաշտ դուրս կգա Ա Սերիայում

«Յուվենտուսի» հարձակվող Անխել Դի Մարիան պատրաստ է մասնակցել Իտալիայի առաջնության 7-րդ տուրի՝ «Մոնցայի» դեմ հանդիպմանը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ թուրինցիների գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գոհ է վնասվածքից ապաքինվող 34-ամյա արգենտինացու մարզումային ընթացքից։ Չեմպիոնների Լիգայի «Բենֆիկայի» դեմ խաղում (1:2) նա արդեն խաղացել է 33 րոպե:

«Մոնցա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 18-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին։