«Նոայի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբը վարձակալության պայմանագիր է կնքել 25-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Արսեն Հայրապետյանի հետ:
Արսենը ռուսաստանյան ֆուտբոլի սան է՝ «Ռոդինայի» ֆուտբոլիստ:
Երևանյան ակումբը նաև պայմանագիր է կնքել 19-ամյա նիգերիացի հարձակվող Գուդնյուզ Իգբոկվեի հետ, որն ընթացիկ մրցաշրջանում մեկ հանդիպում է անցկացրել «Վանի» կազմում: