«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն վնասվածքի պատճառով անորոշ ժամանակով շարքից դուրս է մնացել:
Ինչպես հայտնում է միլանյան ակումբի մամուլի ծառայությունը, թուրք ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է մկանային վնասվածք։
Ֆուտբոլիստի ապաքինման ստույգ ժամկետները դեռևս հայտնի չեն:
2022/2023 մրցաշրջանում Հաքան Չալհանօղլուն մասնակցել է ութ հանդիպման խփել 1 գոլ և կատարել 1 գոլային փոխանցում։