Ստեֆանո Պիոլի. «Միլանը» կարող է ավելի լավ խաղալ»

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայում Զագրեբի «Դինամոյի» նկատմամբ 3:1 հաշվով հաղթանակը:

«Սա ևս մեկ դրական քայլ է։ Ես իմ ֆուտբոլիստներին ասացի, որ մենք արժանի ենք հաղթելու Չեմպիոնների Լիգայում։ Երկրպագուներն արժանի են դրան։ Եվ մենք կարող ենք ավելի լավ խաղալ՝ գոլ բաց չթողնել, ավելի շատ գոլ խփել:

Մեր մրցելույթները կախված են մեզանից, ոչ թե մրցակիցներից։ Իհարկե, բարձրակարգ թիմերի դեմ մենք պետք է բարձրացնենք նշաձողը»,- ասել է «ռոսոներիների» մարզիչը: