«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է այն լուրերը, որ թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել «Չելսի»։
«Չելսին» Լեաուի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ չի արել, բայց եղել է բանավոր առաջարկ: Եվ մենք, իհարկե, մերժեցինք այն։
Լեաուն գիտի, որ «Միլանում» մնալն առաջընթացի լավագույն տարբերակն է: Մենք ցանկանում ենք մեծ հաջողությունների հասնել Ռաֆայի հետ մեր նախագծում»,- Twitter-ում Մալդինիի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։