Բրազիլացի հարձակվող Լուկաս Վենտուրան ազատ գործակալի կարգավիճակում տեղաափոխվել է Երևանի «Ալաշկերտ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
25-ամյա ֆուտբոլիստը մինչև այդ հանդես է եկել բրազիլական մի շարք ակումբներում, ուկրաինական «Մետալիստ-1925»-ում, «Գրոնյակ Սպորտում»:
Վենտուրայի նախորդ ակումբը գվատեմալական «Մալակատեկոն» էր, որի հետ պայմանագրի ժամկետը լրացել է հուլիսի 1-ին: