Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Չելսին» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Զալցբուրգի» հետ:
Հանդիպման առաջին խաղակեսում լոնդոնյան ակումբի երկրպագուները հատուկ ակցիա էին կազմակերպել՝ ի պատիվ թիմի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի, ով պաշտոնանկ արվեց սեպտեմբերի 7-ին։
Երկրպագուները 21-րդ րոպեին ծափահարել են գերմանացի մասնագետին՝ ի նշան Չեմպիոնների Լիգայում (2021) ակումբի հաղթանակի, հայտնում է The Sun-ը։