Պաշտոնական. «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը հետաձգվել է

Անգլիայի առաջնության 12-րդ տուրի «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը հետաձգվել է, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Հանդիպումը պետք է կայանար հոկտեմբերի 19-ին, սակայն հոկտեմբերի 20-ին ՊՍՎ-ի հետ Եվրոպայի Լիգայի լոնդոնցիների հանդիպման հետաձգման պատճառով «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը կկայանա ավելի ուշ։ Խաղի օրը կհայտարարվի առաջիկայում։