Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ Նիկոլո Ձանիոլոն վերադառնում է խաղադաշտ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Եվրոպա Լիգայի՝ ՀԻԿ-ի դեմ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոն հինգշաբթի օրը դուրս կգա խաղադաշտ։

Իտալացին վերջին անգամ խաղացել է օգոստոսի 22-ին: Դրանից հետո կիսապաշտպանն ուսի վնասվածքի պատճառով բաց է թողել մի շարք խաղեր։

«Այո, Ձանիոլոն կխաղա վաղը: Նա ցանկանում էր որքան հնարավոր է շուտ վերադառնալ խաղադաշտ, ուստի շատ աշխատեց բժիշկների և ֆիթնեսի մարզիչների հետ»,- ասել է Մոուրինյոն։