Թոմաս Մյուլլերը՝ «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին. «Խաղը բաց է լինելու»

«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը խոսել է Չեմպիոնների Լիգայի՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպման մասին։

«Կարծում եմ, որ խաղը բաց է լինելու։ Իսկ նման հանդիպումը պետք է ուրախացնի չեզոք երկրպագուին:

Վերջին մի քանի օրերին Մանեն կատակով հիշեցնում էր, որ զգույշ լինեմ, որպեսզի պատահաբար փոխանցում չտամ Լևանդովսկուն։ Սակայն այսօր մենք պետք է խաղանք մեր խաղը և շատ չկենտրոնանանք Լևիի վրա»,- Մյուլլերի խոսքերն է մեջբերում Kicker-ը։