Մանուել Ականջին խոստովանել է, որ նախկինում երկրպագել է «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Մանուել Ականջին պատմել է, որ մանուկ հասակում երկրպագել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

«Մանկության տարիներին ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու էի, բայց երբ դու ինքդ որպես ֆուտբոլիստ որոշակի մակարդակի ես հասնում, դադարում ես երկրպագու լինել։ Որովհետև դու խաղում ես նման ակումբների դեմ։

Երբ եկա «Բազել», խաղացի Չեմպիոնների Լիգայում նաև «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ: Հետո կուռքերը դարձան մրցակիցներ»,- շվեյցարացի պաշտպանին է ցիտում Blick-ը։