«Թոթենհեմի» հարձակվող Լուկաս Մոուրան կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես հաղորդում է Give Me Sport-ը՝ 30-ամյա ֆուտբոլիստը կարող է հեռանալ լոնդոնյան ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «խցաններն» ամռանը հրաժարվել են բրազիլացու տրանսֆերը վաճառել «Նյուքասլին»:
Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Մոուրան Պրեմիեր Լիգայում երկու հանդիպում է անցկացրել: Հարձակվողի պայմանագիրը «Թոթենհեմի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: