ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին փարիզյան ակումբում իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի 2022 թվականին Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն՝ 35-ամյա ֆուտբոլիստը ներկայումս կենտրոնացած է ՊՍԺ-ում մրցելույթների, ինչպես նաև աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու վրա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է Մեսսիին նոր՝ երկամյա պայմանագիր առաջարկել։ Բանակցությունները կարող են սկսվել Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո։