«Նապոլիի» վինգեր Խվիչա Կվարացխելիան կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Ռեյնջերսի» դեմ առաջիկա հանդիպման մասին իր կարծիքով։
«Չեմպիոնների Լիգայում խաղալը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է։ «Լիվերպուլի» դեմ հանդիպումն առանձնահատուկ էր, և Եվրոպայի լավագույն թիմերից մեկին հաղթելը ցույց է տալիս, թե ինչի ենք ունակ՝ ոչ միայն հաղթելով, այլ նման խաղ ցուցադրելով:
Չեմպիոնների Լիգան նոր է սկսվել, բայց մենք այստեղ ենք մրցելու համար: Մեզ դուր եկավ «Լիվերպուլի» հետ խաղի արդյունքը, բայց դա ոչինչ չի նշանակում «Ռեյնջերսի» դեմ հաջորդ խաղից առաջ»,- Կվարացխելիայի խոսքերն է մեջբերում Daily Record-ը։