FIFA 23-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլիստները

Հրապարակվել է համակարգչային հայտնի սիմուլյատորի նոր տարբերակի՝ FIFA 23-ի ամենաբարձր վարկանիշ ունեցող ֆուտբոլիստների ցանկը: Ամենաբարձր ցուցանիշը 91-ն է։ Այն ստացել է միանգամից 5 ֆուտբոլիստ՝ Կարիմ Բենզեման, Ռոբերտ Լևանդովսկին, Կիլիան Մբապպեն, Կևին դե։ Բրույնեն և Լիոնել Մեսսին:

Նրանց հաջորդում են Մոհամեդ Սալահը, Վիրջիլ վան Դեյկը, Կրիշտիանու Ռոնալդուն, Տիբո Կուրտուան ​​և Մանուել Նոյերը: Նրանց վարկանիշը 90 է։

ՊՍԺ-ի մեկ այլ աստղային հարձակվող Նեյմարը ստացել է 89 միավոր։

FIFA 23-ը կթողարկվի սեպտեմբերի վերջին։