Անգլիայի առաջնությունն այս հանգստյան օրերին կվերսկսվի յոթ հանդիպումով, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։
7-րդ տուրի խաղերը պետք է անցկացվեին սեպտեմբերի 10-ին, 11-ին և 12-ին, սակայն հետաձգվեցին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի մահվան պատճառով։
Սեպտեմբերի 16-ին կկայանան «Ասթոն Վիլա» – «Սաութհեմփթոն» և «Նոթինգհեմ Ֆորեսթ» – «Ֆուլհեմ» խաղերը: 17-ին կկայանան «Վուլվերհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի», «Նյուքասլ» – «Բորնմութ» և «Թոթենհեմ» – «Լեսթեր» հանդիպումները: 18-ին տեղի կունենան «Բրենթֆորդ» – «Արսենալ» ու «Էվերթոն» – «Վեսթ Հեմ» խաղերը:
Տուրի երեք խաղերը հետաձգվել են թագուհու հուղարկավորության հետ կապված իրադարձությունների պատճառով։ Խոսքը «Չելսի» – «Լիվերպուլ», «Մանչեսթեր Յունայթեդ» – «Լիդս» և «Բրայթոն» – «Քրիսթալ Փելաս» հանդիպումների մասին է: Դրանց անցկացման ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ։