PREMIER LEAGUE. «Չելսի» – «Լիվերպուլ» հանդիպումը կարող է հետաձգվել

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի «Չելսի» – «Լիվերպուլ» հանդիպումը կարող է հետաձգվել անորոշ ժամանակով։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը՝ խնդիրն այն է, որ ոստիկանությունը չի կարող տրամադրել բավականաչափ սպաներ՝ անվտանգությունն ապահովելու համար։ Դա պայմանավորված է նրանով, որ հանգստյան օրերին տեղի կունենա թագուհի Եղիսաբեթ II-ի հուղարկավորությունը։

«Չելսի» – «Լիվերպուլ» հանդիպումը պետք է կայանար կիրակի օրը՝ սեպտեմբերի 18-ին, Երևանի ժամանակով 19:30-ին։