«Բավարիայի» պաշտպան Նուսաիր Մազրաուին մեկնաբանել է «Շտուտգարտի» դեմ հանդիպմանը իր խաղը, որը կայացել էր շաբաթ օրը (2:2)։
Հիշեցնենք, որ մարոկկացին մյունխենցիներին է միացել ամռանը «Այաքսից»՝ ազատ գործակալի կարգավիճակով:
«Կարծում եմ՝ լավ խաղ էր իմ կողմից: Ես մարդկանց ցույց տվեցի, թե ինչի եմ ընդունակ։ Հիմա ես պետք է մտնեմ ռիթմի մեջ: Գիտեմ, որ դրա համար ժամանակ է պետք, բայց այս պահին ես ինձ հիանալի եմ զգում»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում լրագրող Գեորգ Հոլցները։