«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղից ունեցած սպասելիքներով։
Հիշեցնենք, որ այս ամռանը կատալոնական ակումբ է տեղափոխվել մյունխենցիների նախկին հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին։
«Եթե վաղը տեսնեմ նրան, ապա կսեղմեմ ձեռքը։ Ուրախ կլինեմ, եթե մեր երկրպագուները լավ ընդունեն Լևանդովսկուն։ Դա նորմալ է, երբ ինչ-որ մեկն այդքան բան է տվել ակումբին։ Այդպես էլ պետք է լինի:
Չգիտեմ, թե արդյոք Լևին նրանց ամենավտանգավոր ֆուտբոլիստն է, բայց ես վստահ եմ, որ նա իրենից ամենամեծ վտանգն է ներկայացնում: Սակայն եթե Ռոբերտը չստանա գնդակը, նրա համար դժվար կլինի գոլ խփել»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: