«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն, ով այս ամառ կատալոնական ակումբ է տեղափոխվել «Սևիլիայից», ասել է, որ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իրեն հրավիրել է ակումբ:
«Գվարդիոլան զանգահարեց ինձ. Նա ասաց, որ իրեն դուր է գալիս իմ խաղը, և որ ես կհամապատասխանեի «Մանչեսթեր Սիթիին», – ասել է Կունդեն El Pais-ին:
Այս մրցաշրջանում Կունդեն բոլոր մրցաշարերում «Բարսելոնայի» կազմում անցկացրած 3 խաղում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ։