Ժոել Մատիպ. «Երբեմն տհաճ է լսել ճշմարտությունը»

«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը խոսել է նախորդ շաբաթ ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած հանդիպման մասին։ Թիմային հանդիպման ժամանակ ֆուտբոլիստները քննարկել են իրենց վատ արդյունքները:

«Թիմային հանդիպումները երբեմն օգնում են պարզել իրավիճակը: Մենք կարող ենք քննարկել բոլոր խնդիրները։ Երբեմն տհաճ է լսել ճշմարտությունը, բայց դա լավ է, քանի որ մենք բոլորս ցանկանում ենք առաջընթաց գրանցել»,- ասել է Մատիպը Չեմպիոնների Լիգայի՝ «Այաքսի» դեմ խաղի նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 1։4 հաշվով պարտություն կրեց «Նապոլիից»։