Եվրոպա Լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի «Արսենալ» – ՊՍՎ հանդիպումը կհետաձգվի անորոշ ժամկետով, հաղորդում է հոլանդական ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ սեպտեմբերի 15-ին Լոնդոնում նախատեսված խաղը կհետաձգվի անորոշ ժամանակով Մեծ Բրիտանիայի թագուհու հուղարկավորությանն ընդառաջ ոստիկանական ռեսուրսների խիստ սահմանափակումների պատճառով։
Ավելի վաղ Էլիզաբեթ 2-րդի մահվան պատճառով Անգլիայի Պրեմիեր Լիգան չեղարկել էր անցած հանգստյան օրերին նախատեսված 7-րդ տուրի բոլոր հանդիպումները։