ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն գովեստի խոսքեր է հնչեցրել թիմի բրազիլացի հարձակվող Նեյմարի հասցեին:
«Ես նրան միշտ համարել եմ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը։ Նեյմարը շատ բան է տալիս թիմին, բայց նաև աշխատում է իր վրա։
Նեյմարը լուրջ պրոֆեսիոնալ է իր գործում»,-ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ բրազիլացին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում դարձել է 10 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: