«Բարսելոնայի», «Ինտերի» և ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Տիագո Մոտտան դարձել է «Բոլոնիայի» նոր գլխավոր մարզիչը, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։
40-ամյա մասնագետի համաձայնագիրը Ա Սերիայի ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառը։ Բոլոնիայի գլխավոր մարզչի պաշտոնում իտալացին փոխարինել է Սինիշա Միխայլովիչին։
Նախկինում Մոտան գլխավորել է «Սպեցիան» և «Ջենովան»: