«Չելսին» ցանկանում է, որպեսզի ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնը ստանձնի Լուիշ Կամպուշը:
Լոնդոնյան ակումբի համասեփականատեր Թոդ Բոելին արդեն զրուցել է 58-ամյա մենեջերի հետ, հայտնում է The Times-ը:
«Չելսիի» նոր սեփականատերերը գոհ չեն թիմի մրցելույթներից ու ներկայիս կազմից։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը մտադիր է կրկին մեծ գումար ծախսել նորեկների վրա։
Հիշեցնենք, որ անցյալ ամառ «Չելսին» 261 միլիոն ֆունտի դիմաց ֆուտբոլիստների է գնել՝ զբաղեցնելով 1-ին տեղը Եվրոպայի բոլոր ակումբների շրջանում ծախսերի քանակով: