«Ռոման» չի կարողանում համաձայնության գալ կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի հետ նոր պայմանագրի պայմանների շուրջ:
Իտալացուն չեն բավարարում գործարքի ֆինանսական պայմանները, հայտնում է Football-Italia-ն:
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստը դժգոհ է առաջարկվող գումարից, ակումբը առաջարկում է տարեկան 3,5 մլն եվրո։ Ձանիոլոն ցանկանում է ավելին ստանալ:
Կիսապաշտպանի գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը: Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը 2 խաղ է անցկացրել Ա Սերիայում։