«Ատլետիկոն» Լա Լիգայի հինգերորդ տուրի խաղում մրցեց «Սելտայի» հետ։
Մադրիդյան ակումբի մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել խորվաթ դարպասապահ Իվո Գրբիչը։
«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը 2018/19 մրցաշրջանի ավարտից հետո առաջին անգամ բաց է թողել Լա Լիգայի հանդիպում։
Այդ ժամանակից ի վեր Օբլակը Լա Լիգայի 118 խաղ անընդմեջ անցկացրել է Մադրիդի «Ատլետիկոյի» մեկնարկային կազմում։
Օբլակը ազդրի վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (1:1):