Էրիկ տեն Հագը նրան համարում է թիմի առանցքային ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է Մարկուս Ռեշֆորդին դարձնել թիմի առանցքային հարձակվողը, հայտնում է United Zone-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզիչը վստահ է, որ անգլիացին իր դիրքում կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, ուստի նա ցանկանում է, որ Ռեշֆորդը ավելի ակտիվ դրսևորի իրեն ակումբի կազմում։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա ֆուտբոլիստը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 6 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: