«Մանչեսթեր Յունայթեդի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը մեկնաբանել է այս ամառ «կարմիր սատանաների» ճամբար նոր ֆուտբոլիստների տեղափոխությունը։
«Ես նրանց արդեն ճանաչում էի որպես ֆուտբոլիստների: Ես խաղացել եմ նրանցից մի քանիսի դեմ՝ Էրիկսենի, իսկ Կազեմիրոյի դեմ՝ դեռևս «Այաքսի» կազմում: Ես խաղացել եմ Լիսանդրո Մարտինեսի հետ նույն թիմում («Այաքսում»)։ Այնպես որ, ես գիտեմ, թե նրանք ինչի են ընդունակ, նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են և անպայման կօգնեն մեզ։
Նրանք լավ մարդիկ են, ինչպես նաև թիմային ֆուտբոլիստներ, ովքեր մարդկային որակներով լավ են համապատասխանում մնացածին»,- ասել է Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում։