Անդրեյ Արշավին. «Զենիթը» Ռուսաստանի ամենահայտնի ակումբն է»

«Զենիթի» սպորտի զարգացման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Արշավինն արձագանքել է այն իրադարձությանը, որ օգոստոսին աշխարհում TikTok-ի դիտումների քանակով «Զենիթը» զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը:

«Այս թվերը ցույց են տալիս, որ «Զենիթը» Ռուսաստանի ամենահայտնի ակումբն է, և նրա նկատմամբ մեծ հետաքրքրություն կա աշխարհում»,- Արշավինի խոսքերն է մեջբերում Sport24-ը։

Նախորդ մրցաշրջանի ընթացքում պետերբուրգցիները սոցցանցում դիտումների քանակով 3 անգամ հայտնվել են աշխարհի թոփ-5 ակումբների թվում՝ 2021 թվականի հոկտեմբերին (հինգերորդ տեղ) և դեկտեմբերին (երրորդ տեղ), ինչպես նաև 2022 թվականի մարտին (հինգերորդ տեղ):