«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոսել է այն մասին, թե երբ կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեզան կվերադառնա թիմի ընդհանուր խումբ։
Ինչպես հայտնում է Football-Italia-ն, ֆուտբոլիստի վերականգնումը կհետաձգվի մինչև 2023 թվականի սկիզբը։ Այս պահին ֆուտբոլիստը բուժում է ծնկի խաչաձև կապանների վնասվածքը։
Կիեզայի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: