Իտալացի պաշտպան Դավիդե Սանտոնը հայտարարել է 31 տարեկանում պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին։
«Իմ ձախ ծունկը պարզապես անհետացել է, այն չկա: Դա միանշանակ խանգարում է ինձ ֆուտբոլ խաղալ։ Աջ ծունկս արդեն երեք անգամ վիրահատել են։
Ես ստիպված եմ մարզակոշիկներս կախել մեխից։ Դա ոչ թե առաջարկների բացակայության պատճառով է, այլ այն, որ իմ օրգանիզմն այլեւս չի կարողանում դիմակայել նման ծանրաբեռնվածությանը։ Այն, որ ես կարողանում եմ քայլել, բավարար չէ պրոֆեսիոնալ սպորտի համար։ Եթե շարունակեի, ինձ պրոթեզ հարկավոր կլիներ»,- Սանտոնին է ցիտում Tuttomercatoweb-ը։
Պաշտպանը հանդես է եկել «Ռոմայում», «Ինտերում», «Նյուքասլում» և «Չեզենայում»: Նա իր հաշվին ունի նաև 8 հանդիպում Իտալիայի հավաքականի կազմում: